Ազգին ոտքի հանող հերոս կգտնվի․ Ֆինալը կլինի շատ ավելի գունագեղ

Մհեր Մկրտչյան․ Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ պատերազմը սկսվեց, համոզված էի, որ հենց հաջորդ օրը զինվորականները հեղաշրջում կկատարեն ու կփրկեն կյանքեր ու երկիրը:
Բայց նրանք գերադասեցին մասնակցել իրական զոհերով շոուի մեջ և ամիսներ անց մի նոր online-հեղաշրջման ՇՈՈւ անել:

Եկեք արդեն չլացենք և չմեղադրենք ժողովրդին կատարած ընտրության համար, ինչպես ես դադարել եմ մեղադրել Միշել Պֆայֆերին, որ ջահել ժամանակ չսիրեց ինձ:
Սրանց հեռացնելու էներգետիկան չի կորել` ուժեղացել է: Անիմաստ գոլորշի բաց մի թողեք և ազգին ոտքի հանող հերոս կգտնվի:

Փողոցը բերեց, փողոցն էլ կտանի: Բայց քանի որ նիկոլը երբեք ինքնակամ պաշտոնից չի հրաժարվի, սրանց իշխանության ֆինալը կլինի շատ ավելի գունագեղ»: