Իրանի սահմանների մոտ լարվածությունը մեծանում է․ Թուրքական բանակը տեղակայվում է Իրանին սահմանակից տարածքներում

Մանրամասներ

1

Իրանի սահմանների մոտ լարված ռազմական իրավիճակը զարգանում է ժամ առ ժամ:

Ադրբեջանը վերջին շաբաթների ընթացքում ակտիվորեն դեպի Իրանի սահմաններ զրահատեխնիկա և ծանր սպառազինություն է կուտակում Այդ ֆոնի վրա, Իրանն այս օրերին լայնածավալ զորավարժություններ է անցկացնում Ադրբեջանի հարակից մարզերում:

Թուրքիան, իր հերթին, նույնպես անմասն չի մնում: Սկզբում խթանում է լարվածությունը Իրանի սահմաններին իր վստահված՝ զինված ուժերի միջոցով, իսկ այժմ արդեն զորավարժությունների անվան տակ սեփական բանակն է տեղակայել Իրանին սահմանակից տարածքներում, ինչն ամենևին էլ պատահական չէ:

Wargonzo նախագիծը դեռ մեկ տարի առաջ էր պնդում, որ Թել Ավիվի լուրջ աջակցությամբ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը՝ Իրանի վրա հարձակման հարթակի նախապատրաստումն է, և որ Իսրայելը գնալով ավելի ագրեսիվ, և ոչ բացահայտ պատերազմ է մղում Իրանի դեմ: «Մեծ Թուրանը» ռազմավարական գործընկեր է Իսրայելի համար, նրանց շահերը համընկնում են, ինչպես և ՆԱՏՕ-ի պարագայում: