BBC-ն Շուշիի մասին ռեպորտաժ է պատրաստել. Ուրվական քաղաքը

Մանրամասներ

BBC-ն Շուշիի մասին ռեպորտաժ է պատրաստել, որում նշվում է, որ 1992 թվականից Շուշին գտնվում է հայկական կողմում, իսկ 2020 թվականի նոյեմբերի 8-ից քաղաքը գրավվեց Ադրբեջանի կողմից, փոխանցում է Փաստինֆո-ն:

«Զինվորականների համար սա ամենակարևոր բարձունքն է: Քաղաքական գործիչների համար այն պատմական կենտրոն է:

Իսկ հակամարտության երկու կողմերում գտնվող սովորական մարդկանց համար՝ տուն, որը ավերվել է պատերազմի պատճառով»,-նշված է հոդվածում:

BBC-ի լրագրողները պատերազմի ժամանակ Շուշիում էին: Այժմ նրանք կրկին վերադարձել են ՝ պարզելու, թե ինչպես են փորձում ապրել քաղաքն ու նրա մարդիկ: