Պետական դավաճանության դեպք Արցախում․ ՎԻԴԵՈ

Մանրամասները՝ տեսանյութում

Սեպտեմբերի 25-ին, սոցիալական ցանցերում և տելեգրամյան ալիքներում տարածվել են տեսանյութեր, որում հեղինակը ցույց է տալիս Ստեփանակերտի տարբեր վայրեր և ռուսերեն լեզվով շեշտում, որ գտնվում է Խանքենդիում։
 
ԱԱԾ և ԱՀ ոստիկանության հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի բնակիչ, 2000թ․ ծնված Մ․ Ա․-ն, որը ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է։
 
Միաժամանակ, ԱԱԾ-ն ակնկալում է նաև այդ գործընթացում հասարակության լայն շերտերի ներգրավվածությունը՝ իշխանության մարմիններին հայտնելու պետական դավաճանության կամ լրտեսության վերաբերյալ իրենց հայտնի դարձած տեղեկությունները՝ ի նպաստ Արցախի Հանրապետության: