Շամանը խոստացել է հաղթել կորոնավիրուսին «օրհնված» ջրով, սակայն վարակվել է եւ մահացել

Մանրամասներ

1

Շրի Լանկայում մահացել է հայտնի շամանը, ով կոչ է արել պայքարել կորոնավիրուսի դեմ հատուկ «օրհնված» ջրի օգնությամբ: Նրա մահվան պատճառը COVID-19-ն է, հայտնել է AFP-ն:

48-ամյա Էլիանտա Ուայթը խոստացել է հաղթել նոր կորոնավիրուսային վարակին, որը նոյեմբերին մոլեգնել է Շրի Լանկայում եւ Հնդկաստանում: Դրա համար նա պատրաստվում էր օրհնել ջուրը եւ լցնել այն գետերի մեջ: Շամանը հրաժարվել է պատվաստվելուց:

Հիվանդության դեմ պայքարի՝ շամանի մեթոդը աջակցություն է ստացել Շրի Լանկայի առողջապահության նախարար Պավիտրա Վանյարաչին, ով երկու ամիս անց նա վարակվել է կորոնավիրուսով եւ հայտնվել վերակենդանացման բաժանմունքում: Բարեբախտաբար, նա ողջ է մնացել եւ նույնիսկ շարունակել աշխատել կառավարությունում:

2010 թվականին Ուայթը օգնել է հնդիկ հայտնի մարզիկ Սաչին Տենդուլկարին ապաքինվել ծնկի վնասվածքից: Դրանից հետո սպորտի այլ աստղեր, քաղաքական գործիչներ, նույնսիկ երկրի նախագահը, սկսել են օգտվել շամանի ծառայություններից: