Ըստ ռուս փորձագետ, Փորձագիտական խորհրդի ղեկավար Գրիգորի Տրոֆիմչուկի, «Հայաստանին վաղուց անհրաժեշտ է ապաշրջափակել տարածաշրջանի ողջ տրանզիտային և տրանսպորտային ենթակառուցվածքները»:
«Բայց հիմնական խնդիրն այն է, որ գործնականում դա դժվար թե հնարավոր լինի՝ առանց հայկական տարածքը գոտիների կամ որոշ հատվածների բաժանելու: Ի դեպ, հետագայում այս գոտիների ուտիլիզացիան ավելի հեշտ կլինի: Իսկ եթե Հայաստանը չհամաձայնվի իր տարածքը տրամադրել բոլոր միջանցքների համար, ապա պատերազմի շարունակությունն անխուսափելի է և ավելի լուրջ հետևանքներով», ասել է Տրոֆիմչուկը:
«Պատերազմի վերսկսման» սպառնալիքով Հայաստանին պարտադրվում է միջանցքներ, որոնք վերահսկվելու են ՌԴ ԱԴԾ-ի կողմից կամ էլ ՌԴ-թուրքեր տանդեմով՝ չթաքցնելով, որ դա կհանգեցնի «Հայաստանի մասնատման»:
Այս սխեման կիրառվել է Արցախում, այժմ տեղի է ունենում Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, Լավրովի ընդլայնված պլանով կիրառվելու է նաեւ Հայաստանի այլ շրջաններում:
0Comments