Microsoft-ը ներկայացրել է ծալովի սմարթֆոն. ՖՈՏՈ

Մանրամասներ

ա

Microsoft ընկերությունը թողարկել է Surface Duo սմարթֆոնի երկրորդ սերունդը։ Այս մասին  տեղեկացնում է GSM Arena պարբերականը։

Ազդարարված դեւայսը ունի նույն ձեւը, ինչ եւ բնօրինակը։ Surface Duo 2-ն ունի երկու մաս՝ անկախ դիսփլեյներով։ Ծալված վիճակում դեւայսի վրա հայտնվում է էկրան-շերտը, որի վրա տեղադրված են ծանուցումներն ու տեղեկանքային տեղեկատվությունը։

Սարքն ունի երկու AMOLED դիսփլեյ՝ 5,8 դյույմ տրամագծով, 1892x1344 պիքսել թույլտվությամբ։ Դիսփլեյները ծածկված են Corning Gorilla Glass Victus պաշտպանական ապակիով եւ ունեն 800 նիտ առավելագույն լուսավորություն։ Կա նաեւ մինչեւ 90 հերց օժանդակություն պատկերի արտացոլման հաճախականությանը։

ա

Surface Duo 2-ն հենվում է Qualcomm Snapdragon 888 չիպի վրա՝ 5G աջակցությամբ։ Մոդելը ունի LPDDR5 օպերատիվ հիշողություն եւ մինչեւ 512 գիգաբայթ տարողությամբ կուտակիչ։ Հետին վահանակի վրա տեղադրված է եռակի խցիկ՝ 12, 12 եւ 16 մեգապիքսել թույլտվությամբ։ Հեռախոսը թույլ է տալիս ձայնագրել 4K տեսանյութեր՝ վայրկյանում 60 կադր հաճախականությամբ։

Սարքն ունի 4449 միլիամպեր-ժամ տարողությամբ մարտկոց։ Դեւայսն աշխատում է Android 11 օպերացիոն համակարգով։ Սմարթֆոնի արժեքը 1500 դոլար է։

ա