Հակակոռուպցիոն կոմիտեն կունենա 30 հաստիք. ԱԺ-ն հավանություն տվեց նախագծին

Մանրամասներ

ա

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու նախագծին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագծով առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեում հաստիքները 20-ի փոխարեն դարձնել 30-ը։Նախագծի հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների պատգամավորներ Վահագն Հովակիմյանը և Վլադիմիր Վարդանյանը։

Նախագծով առաջարկվող իրավակարգավորումների ընդունման արդյունքում կապահովվի Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման սահուն գործընթացը, ինչպես նաև՝ Կոմիտեի ձևավորման սկզբնական շրջանում կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետությունը: