Մերկելը «հարձակման» է ենթարկվել. Դա տեղի է ունեցել թութակի կողմից՝ այգում թռչուններին կերակրելիս

Իրավիճակ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այգում թռչուններին կերակրելիս թութակի կողմից «հարձակման»  է ենթարկվել, փոխանցում է Redaktionsnetzwerk Deutschland-ը։

Հրապարակված լուսանկարներից երեւում է, որ Մերկելի շուրջը խայտաբղետ թութակներ են պտտվում, նրանցից մեկը նույնիսկ նստել է քաղաքական գործչի գլխին։ 

Նշվում է, որ Մերկելը հրաժեշտ է տվել այն շրջանի ընտրողներին, որտեղից ութ անգամ  մանդատ է ստացել Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններում:

Բունդեսթագի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 26-ին: Դրանց արդյունքների հիման վրա կձեւավորվի նոր կառավարություն՝ նոր կանցլերի ղեկավարությամբ։ Մերկելը չի ​​դիմի պաշտոնավարման նոր ժամկետի համար: