Որքա՞ն պետք է քնի նորածին երեխան

Սովորաբար երեխան սովորականից ավելի քիչ կամ ավելի շատ է քնում այն դեպքում, երբ հիվանդ է կամ խախտվել է օրվա ռեժիմը
Live24.am-ը ներկայացնում է

1

Շատ նորաթուխ մայրերի անհանգստացնում է փոքրիկի քունը. երեխան մեկ չի քնում, մեկ էլ՝ քնում է չափից շատ: Բայց ո՞րն է այդ «չափից շատը»...

Ամերիկյան The National Sleep Foundation-ը պնդում է, որ նորածին երեխան նորմայում օրական 14-17 ժամ պետք է քնի: Սակայն այս ցուցանիշը միանշանակ չէ, եւ շատ նորածիններ կարող են օրվա մեջ ընդամենը 11 ժամ քնել, մինչդեռ մյուսները՝ 19 ժամ: 

Կյանքի առաջին օրերին երեխան պարբերաբար արթնանում է ուտելու համար եւ նորից քնում: Այս դեպքում օրվա ընթացքում երեխայի յուրաքանչյուր քնի փուլը կարող է տեւել 45 րոպեից մինչեւ 3-4 ժամ: Սակայն մեծանալով (սովորաբար 6 ամսականից հետո)՝ երեխայի մոտ սկսում է ձեւավորվել քնի ռեժիմ, եւ նա արդեն գիշերները չի արթնանում:

Սովորաբար երեխան սովորականից ավելի քիչ կամ ավելի շատ է քնում այն դեպքում, երբ հիվանդ է կամ խախտվել է օրվա ռեժիմը:

Եթե առողջ երեխան քնում է սովորականից ավելի երկար, ապա հավանական է, որ նրա մոտ առկա է՝

  • մրսածություն
  • դեղնախտ
  • աճի կամ զարգացման խանգարում
  • ոչ որակյալ քուն
  • ոչ լիարժեք սնունդ է ստանում
  • ստացել է պատվաստումներ

Եթե գտնում եք, որ Ձեր երեխան չափից դուրս շատ կամ քիչ է քնում, այցելեք մանկաբույժի: