Ջենիֆեր Լոպեսը Netflix-ի նոր կինոնախագծում մարդասպանի դեր կխաղա

Մանրամասներ

ա

Երկրպագուներն ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի ՋենիՖեր Լոպեսին հիշում են ոչ միայն լեգենդար հիթերով, այլեւ ֆիլմերում կատարած դերերով։ Աստղը ծրագրում է խաղալ Netflix-ի նոր՝ «Մայր» նախագծում։

Դերասանական կազմին կմիանան Ջոզեֆ Ֆայնսը, Օմարի Հարդվիքը եւ Գաել Գարսիա Բերնալը։ Թրիլլերը կպատմի մարդասպանի (Լոպես) մասին, որը դուրս է գալիս թաքստոցից՝ պաշտպանելու համար դստերը, որից հրաժարվել է երկար տարիներ առաջ՝ թաքնվելով վտանգից։ Հարդվիքը խաղում է հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալի դերը, որը գլխավոր հերոսուհու դաշնակիցն է։

ա

«Մայրը» ֆիլմի ռեժիսորը Նիքի Կարոն է, որը հայտնի է Դիսնեյի «Մուլան» ռեմեյքով։ Սցենարի հեղինակը Մաշա Գրինն է, որը հայտնի է «Լավկրաֆթի երկիր» ֆիլմով։

Ի դեպ, «Մայրը» կդառնա առաջին ֆիլմը Ջենիֆեր Լոպեսի Nuyorican Productions-ի եւ Netflix-ի միջեւ ստեղծագործական համագործակցության շրջանակներում։