Ադրբեջանը Ռուսաստանից նոր տեսակի զենք եւ զինտեխնիկա ձեռք կբերի

Մանրամասներ

1

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ արդեն հայտ է ներկայացրել Ռուսաստանին նոր տեսակի զենքի եւ զինտեխնիկայի ձեռքբերման համար։

«Բնականաբար, մենք հիմա նայում ենք նոր մշակումներին ու արդեն տեխնիկական խմբերը ուսումնասիրում են նոր հնարավորությունները։ Մենք որոշ հայտեր արդեն ներկայացրել ենք, այնպես որ համագործակցությունն այդ ուղղությամբ Ռուսաստանի հետ զարգանալու է»,- ասել է նա։