Թուրքական լիրայի փոխարժեքը ռեկորդային անկում է գրանցել

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Թուրքական լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ նոր ռեկորդային ցածր ցուցանիշ է գրանցել այն բանից հետո, երբ Թուրքիայի կենտրոնական բանկը որոշել է նվազեցնել հիմնական փոխարժեքը: Բորսայի տվյալների համաձայն`ժամը 15:03-ի դրությամբ մեկ դոլարին տրվել է 8,79 լիրա` ամբողջ ժամանակի ամենացածր արժեքը:

Վերջին անգամ ամերիկյան արժույթի նկատմամբ լիրայի պատմական փլուզումը գրանցվել էր 2021 թվականի հունիսի 22-ին:

Սեպտեմբերի 23-ին Կենտրոնական բանկը 100 բազային կետով իջեցրել է տոկոսադրույքը 19-ից 18 տոկոսի՝ չնայած երկրում գնաճի արագ աճին և փորձագետների կանխատեսումներին:

Կենտրոնական բանկի որոշումը համընկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշման հետ, որը բացահայտորեն դեմ է հիմնական տոկոսադրույքի բարձրացմանը: Թուրք ղեկավարը կարծում է, որ դրա աճը կխթանի գնաճը: