ԿԱՐԵՎՈՐ․ Ռուսական 2 ռազմանավեր են մտել Բաքու․ Տարածաշրջանում «կրքեր» են բորբոքվում

Մանրամասներ

1

Տարածաշրջանում լարված ֆոնին՝ օրերս Մոսկվան անակնկալ մատուցեց Բաքվին։ 

Ռուսաստանի ռազմածովային ուժերի Կասպիական նավատորմի «Աստրախան» և «Անատոլի Գուժվին» ռազմանավերը բարեկամական այցով սեպտեմբերի 18-ին ժամանեցին Բաքու 2 օրով, ինչն Ադրբեջանում հստակ քաղաքական ուղերձ և ճնշման փորձ են որակում:

Այս բոլոր զարգացումները ցույց են տալիս, թե աշխարհաքաղաքական ինչ մակարդակի խաղացողներ են ներքաշված տարածաշրջանային զարգացումներում, որոնցում հայկական գործոնը և այն, թե ինչպես կլուծվեն ապաշրջափակման հարցերը, էական դերակատարություն ունեցող հանգամանքներ են:

Ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևն ասաց, որ տարածաշրջանում «կրքեր» են բորբոքվում, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը կոնկրետ ակնկալիքներ ունեն և այդ ամենի ուղղությամբ առաջընթաց չեն տեսնում: Խոսքը, ըստ նրա, միջանցքի մասին է, որի մասին կողմերը ուղիղ խոսում են: Նրա խոսքով, պատահական չեն զորավարժությունները թե՛ Նախիջևանի կողմից, թե՛ Կասպից ծովում, դրանք ինչ-որ չափով ուղղված են նաև ՌԴ-ին:

«Այս ամենը, իհարկե, պատերազմի և դրանում հաղթանակի, էյֆորիայի հետևանք է: ՌԴ-ի համար իր հերթին նախընտրելի կլինի, որ այն մի փոքր իջնի, և կարծես այդ ուղղությամբ որոշ քայլեր ձեռնարկվում են: Սակայն ներկայումս ամենաուշագրավ հանգրվանը Թեհրան-Բաքու տիրույթում է լինելու»,- ասաց նա:


Ավելին՝ սկզբնաղբյուրում