Կրեմլում ափսոսում են Էրդողանի հայտարարությունների համար

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Կրեմլն ափսոսում է Ղրիմի բռնակցման մասին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի նոր հայտարարության համար: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» -ն:

Նրա խոսքով՝ Մոսկվան իրեն համարում է Էրդողանի խոսքերի հասցեատերը: «Ռուսաստանի Դաշնությունը ափսոսում է, որ Ղրիմի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունները հնչում են այն ժամանակ, երբ ընթանում են նախապատրաստական ​​աշխատանքներ նրա՝ Ռուսաստան  կատարելիք այցի համար», – ասել է Պեսկովը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը քաջ հայտնի է Մոսկվային, և Կրեմլը կտրականապես համաձայն չէ նրա հետ: Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը կցանկանար կենտրոնանալ Անկարայի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման վրա: