Ադրբեջանն սպառնում է ԱՄՆ-ին. Պահանջում են հրաժարվել Մինսկի խմբի ձեւաչափի քննարկումներից

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Ադրբեջանում լայն քննարկման առարկա է դարձել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հայտարարությունն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծված չէ եւ այն մնում է Մինսկի խմբի օրակարգում։

Ադրբեջանական մամուլը դժգոհում է, Իրանն ու ԱՄՆ-ն Հայաստանին միասնությամբ օգնություն են ցուցաբերում ։ Haqqin.az-ը գրում է, թե Վաշինգտոնն ու Թեհրանը համատեղ ջանքերով համառորեն փորձում են բարձրացնել «ընկած Հայաստանին»։ Ադրբեջանական ԶԼՄ-ների գնահատմամբ, Երևանը ներկայիս խղճուկ վիճակին հասցրել է սթափություն կորցրած քաղաքական գործիչների համառությունը։

ա

«Հարևան Իրանի եղբայրական աջակցությամբ ոգևորված հայ քաղաքական գործիչները հիացան Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի նոր հայտարարությունից։ Վերջինս պատերազմի ավարտից հետո ավելի շատ հանդես է գալիս պաշտոնական ներկայացուցչի կարգավիճակում: Թրեյսիի հաճելի խոսքերը ՝ բալզամ դարձան Փաշինյանի սրտի վրա»։

Ադրբեջանական ԶԼՄ-ներին հանգիստ չի տալիս փաստը, որ ԼԻն Թրեյսին անդրադարձել է ԼՂ հիմնահարցին ու հայտարարել, որ այն կարգավորված չէ։

«Թրեյսին չի համաձայնել Պուտինի հետ և բացահայտ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը դեռևս կարգավորված չէ։ Պարզվում է, Վաշինգտոնն այդ ուղղությամբ դեռ պետք է երկար աշխատի: Ո՞ւմ հետ եւ ինչպե՞ս է պատրաստվում աշխատել Հայաստանում ԱՄՆ դեսպանը»,- գրում է ադրբեջանական կայքը ու հավելում, թե Հայաստանը խաղաղության պայմանագիր է ստորագրել ու պարտավոր է անցնել կետերի կատարմանը։

Ադրբեջանը անհիմն է որակում Լին Թրեյսիի հայտարարությունները ու նշում, թե դրանք խորացնում են տարածաշրջանում առանց այդ էլ լարված իրավիճակը։ Ադրբեջանը համարում է, որ դրանք բացահայտորեն ռեւանշիզմ են հրահրում հայկական քաղաքական վերնախավում։ Մեղադրանքներ են հնչել նաև ԱՄՆ-ին, թե հակամարտության հենց սկզբից հարցին անդրադարձ չի եղել։

«Վաշինտոնի քաղաքական անգործության և ցինիկ դիվանագիտության պատճառով պատերազմի ավարտից մեկ տարի անց Հայաստանում ԱՄՆ դեսպանը վերջնագիր է պարտադրում Ադրբեջանին ղարաբաղյան կարգավորման օրակարգի համար։ Այսինքն ՝ ԱՄՆ դեսպանն այժմ փորձում է Ադրբեջանին դրդել քննարկել այն խնդիրները, որոնք Վաշինգթոնը չի նկատել հակամարտության հենց սկզբից»։

Պարբերականը՝ խոսելով Ադրբեջանական իշխանությունների անունից, իրեն իրավունք է վերապահել սպառնալիքի լեզվով խոսել ԱՄՆ-ի հետ, պահանջել հետ կանգնել մոտեցումներից, իսկ դեսպանին՝ չշարունակել նման հայտարարությունները։

«Եթե ԱՄՆ կառավարությունը չհրաժարվի այդ մոտեցումից, Ադրբեջանն ամբողջությամբ կհրաժարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով հանդիպումներից։ Ընդ որում, կհրաժարվի բոլոր մակարդակներում։ Վաշինգտոնում այդ ուղերձը կարող են ընդունել նաեւ որպես ոչ պաշտոնական նախազգուշացում…»