Բյուջեի ցուցանիշներից որտեղ է թերացել կառավարությունը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

««2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսվել էր տարեկան շուրջ 1,509.5 մլրդ դրամ, իսկ առաջին կիսամյակի hամար ՀՀ կառավարության կողմից հաստատված եռամսյակային համամասնություններով՝ 697.9 մլրդ դրամ բյուջետային եկամուտների ստացում: 2021 թվականի առաջին կիսամյակում ստացվել են 790.9 մլրդ դրամ փաստացի եկամուտներ` 7.2%-ով գերազանցելով ՀՀ կառավարության կիսամյակային ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշը: Նշված գումարից 786.5 մլրդ դրամը կազմել են ներքին աղբյուրներից ստացված եկամուտները` ապահովելով ծրագրի 108.8% ը, 4.3 մլրդ դրամը ստացվել է պաշտոնական դրամաշնորհների տեսքով, որոնք 71.2%-ով զիջել են ծրագրված ցուցանիշը:

Կառավարության սկզբնական ծրագրով 2021 թվականի առաջին կիսամյակի համար սահմանվել էր 665 մլրդ դրամ հարկերի ու տուրքերի ստացում: 2021 թվականի առաջին կիսամյակի ճշտված ծրագիրը կազմել է 696.7 մլրդ դրամ, որի դիմաց ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 750.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք 7.7% ով գերազանցել են կիսամյակային ծրագրով սահմանված ցուցանիշը: 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ հարկային եկամուտներն ու պետական տուրքերն աճել են 10.3%-ով կամ 69.9 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, մաքսատուրքի, շահութահարկի, սոցիալական վճարի, ինչպես նաև այլ հարկերի գծով մուտքերի աճով»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։