Կադիրովը Բայդենին Չեչնիա է հրավիրել

Մանրամասներ

1

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հրավիրել է այցելել տարածաշրջան՝ ի պատասխան իրավունքների ոտնահարման վերաբերյալ նրա բացասական հայտարարության: Կադիրովը համապատասխան գրառում է կատարել իր Telegram ալիքում: 

Երեքշաբթի ԱՄՆ նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից կոչ էր արել միջազգային հանրությանը՝ հավաքական գործողություններ ձեռնարկել ամբողջ աշխարհում սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համար՝ առանձին նշելով Չեչնիան և Կամերունը:

«Բայդենը, որն ամոթալի կերպով հետ է վերադարձրել զորքերը Աֆղանստանից, առանց որևէ պատճառի հանկարծակի սկսեց հիշատակել Չեչնիայի Հանրապետության մասին: Մենք դեռ ուշքի չենք եկել նրա՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում մի շարք անհեթեթ հայտարարություններից և գործողություններից, և նա արդեն մեզ ուրախացնում է իր նոր տարօրինակ և անհեթեթ հայտարարություններով: Բայդենը նման անհեթեթ հայտարարություն արեց, որին ի պատասխան ես կարող եմ նրան միայն հրավիրել մեր հանրապետություն», - գրել է Չեչնիայի ղեկավարը: