Ջահելների տարին չի լրացել․ Իրար ոտքերի տակ չպետք է փորել

Մանրամասներ

1

Պետք է իրար ոտքերի տակ չփորել, հայրենիքն էլ պիտի խելացի ձևով պաշտպանել։ Այս մասին քիչ առաջ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողներից Զաքար Ավանեսյանի մայրը։

«Ես խաղաղություն եմ ցանկանում մեր ջահելներին, որոնք էլի պիտի մեր հայրենիքը պաշտպանեն ու պաշտպանում են։ Ես երբեք Փաշինյանին չեմ տեսել, միջոցառումը չեմ ընդունում, որովհետև ես սգի մեջ եմ, մեր մայրերը սգի մեջ են, ջահելների տարին էլ չի լրացել»,-ասաց նա։ «Հրապարակ»