Մեծ Բրիտանիան մեղմացնում է այլ երկրներից մուտք գործելու կանոնները

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Մեծ Բրիտանիայի իշխանություններն էապես մեղմացնում են այլ պետություններից երկրի տարածք մուտք գործելու կանոնները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Մեծ Բրիտանիայի Տրանսպորտի նախարար Գրանթ Շեփփսը։

«Հոկտեմբերի 4-ից ամբողջապես պատվաստված ճանապարհորդներին հարկավոր կլինի «Քովիդ-19»-ի համար միայն մեկ ոչ թանկ թեստ հանձնել աշխարհի երկրների մեծամասնությունից Անգլիա ժամանելու համար: Մենք ցանկանում էինք, որ նոր համակարգն ավելի հեշտ լինի հասկանալու համար և արտասահման ուղևորություններն ավելի էժան դարձնեինք»,- հայտարարել է նախարարը՝ ընդգծելով, որ Մեծ Բրիտանիայի սահմանափակումների մի մասը հանելում են, քանի որ բնակչության զանգվածային պատվաստման ծրագիրը հաջողություն է ունեցել։ Արդեն պատվաստվել է երկրի 16-ից բարձր տարիքի բնակիչների գրեթե 90 տոկոսը:

Մեծ Բրիտանիա մուտքի կանոնների մեղմացումը չի տարածվի այն մարդկանց վրա, ովքեր պատվաստված չեն երկրում հաստատված պատվաստանյութերով։