«Հնարավոր է ավելի արդար աշխարհ». Էրդողանը Նյու Յորքում համաշխարհային առաջնորդներին կներկայացնի իր նոր գիրքը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր նոր գիրքը կներկայացնի այն երկրների ղեկավարներին, որոնց հետ կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Էրդողանի հեղինակած նոր գիրքը կոչվում է «Հնարավոր է ավելի արդար աշխարհ»: Գիրքը թուրքերենից թարգմանվել է անգլերեն, արաբերեն և ֆրանսերեն լեզուներով:

Թուրքիայի ղեկավարն իր աշխատանքում մատնանշում է գլոբալ քաղաքականության երկընտրանքները, մասնավորապես՝ անարդարությունը, միգրացիոն ճգնաժամը, միջազգային ահաբեկչությունը և իսլամաֆոբիայի խնդիրը, ինչպես նաև ՄԱԿ-ի օրինակով բացահայտում է աշխարհում առկա խտրականությունն ու երկակի չափանիշները:

Գրքում Թուրքիայի նախագահը շեշտում է նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հիմնարար բարեփոխումների անհրաժեշտությունը: