Տարածաշրջանի երկրները պետք է պայմաններ ստեղծեն Աֆղանստանի զարգացման համար. Իրանի նախագահ

Մանրամասներ

ա

Տարածաշրջանի երկրները պետք է օգնեն Աֆղանստանին, որպեսզի այդ երկրի զարգացման պայմաններ ստեղծվեն, ուրբաթ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթաժողովում հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք պետք է պայմաններ ստեղծենք, որպեսզի աֆղանստանցի ժողովուրդը կարողանա հաղթահարել առկա խնդիրները եւ դեպի ապագա ճանապարհ բացել։ Իրանի տեսակետից՝ դա հնարավոր է միայն տարածաշրջանի երկրների աջակցության միջոցով»,- ասել է նա։