Ռուսական ընկերությունը զենք կմատակարարի Հայաստանին

Մանրամասներ

1

Ռուսական ORSIS գերճշգրիտ թիրախավորման հրաձգային զինատեսակներ արտադրող ձեռնարկությունը վերականգնել է կառուցողական համագործակցությունը Հայաստանի Պնախարարության հետ, սկանդալից եւ մատակարարման պայմանագրի խզումից հետո։ Այս մասին հայտարարել է ORSIS-ի գլխավոր ճարտարագետ Մաքսիմ Բայմետովը РИА Новости-ի հետ զրույցում։

«Ներկայումս ընթանում ենք մի շարք նախապայմանագրային բանակցություններ Երեւանի հետ եւ կարելի է ասել, որ ORSIS-ը բացել է նոր՝ պոզիտիվ էջ հայկական կողմի հետ համագործակցության մեջ»,- ասել է Բայմետովը։

Նա նշել է նաեւ, որ Армия-2021 ցուցահանդեսի ժամանակ ընկերության ղեկավարությունը հանդիպել է հայկական ռազմական գերատեսչության պատվիրակության հետ, որը գլխավորել է ՀՀ Պնախարար Արշակ Կարապետյանը։ Ըստ Բայմետովի, հայկական կողմը հետաքրքրված է ընկերության տեսականիով, ներառյալ նաեւ՝ հեռանկարային զինատեսակներով։