Ռուսաստանում սկսվել է Դումայի եւ մյուս ընտրություններում քվեարկությունը

Մանրամասներ

1

ՌԴ ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում սկսվել է Դումայի եւ մյուս ընտրություններում քվեարկությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Քվեարկության մեկնարկին հնչել է Ռուսաստանի օրհներգը: Դումայի եւ մյուս ընտրություններում քվեարկության մեկ օրը տեղի կունենա այս տարի ՝ սեպտեմբերի 17 -ից 19 –ը։ Այս մասին ասվում է ԿԸՀ որոշման մեջ։

Պետդուման ընտրվում է հինգ տարի ժամկետով՝ խառը ընտրակարգով. 225 պատգամավոր ընտրվում են կուսակցական ցուցակներով, եւս 225-ը ՝ միամանդատ ընտրատարածքներից մեկ փուլով:

Գրանցվել է 14 կուսակցություն։ Վիճակահանության համաձայն՝ դրանք քվեաթերթիկում կտեղադրվեն հետեւյալ հաջորդականությամբ՝ Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցություն (ԿՊՌՖ), «Կանաչներ», ԼԴՊՌ, «Նոր մարդիկ», «Եդինայա Ռոսիա», «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության», «Յաբլոկո», «Աճի կուսակցություն», Ազատության եւ արդարության կուսակցություն, «Ռուսաստանի կոմունիստներ», «Քաղաքացիական հարթակ», «Կանաչ այլընտրանք», «Հայրենիք» եւ «Թոշակառուների կուսակցություն»: