Տաջիկստանում Փաշինյանը հանդիպել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ

Մանրամասներ

Տաջիկստանում այս պահին տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսիի հանդիպումը։

«Արմենպրեսի» փոխանցմամբ, աշխատանքային այցով Տաջիկստանում գտնվող ՀՀ վարչապետը սեպտեմբերի 16-ին մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Նիկոլ Փաշինյանն առանձին հանդիպում է ունեցել նաև Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։

Սեպտեմբերի 17-ին Փաշինյանը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Շանհայի համագործակցության կազմակերպության համատեղ նիստին: