Իրանը շուտով կկարողանա միջուկային ռումբ ստեղծել. Իսրայելի պաշտպանության նախարար

Մանրամասներ

ա

Իրանը երկու-երեք ամսից կկարողանա բավականաչափ նյութեր արտադրել եւ պոտենցիալ զարգացնել մեկ միջուկային ռումբ ստեղծելու համար, ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը Foreign Policy ամսագրի հետ հարցազրույցում:

Գանցը կարծում է, որ դիվանագիտական ​​ջանքերը չեն օգնի միջուկային զենքի ոլորտում Իրանի առաջընթացի կանգնեցմանը: Իսրայելի տեսանկյունից՝ Իրանը կարող է դիմակայել միայն ԱՄՆ -ի, Ռուսաստանի, Չինաստանի եւ Եվրոպայի քաղաքական, դիվանագիտական ​​եւ տնտեսական ճնշումներին: «Իրանը պետք է զգուշանա, քանի որ ԱՄՆ-ը եւ նրա գործընկերները լուրջ են տրամադրված», - հայտարարել է նախարարության ղեկավարը:

Քաղաքական գործիչը նաեւ զգուշացրել է, որ եթե Իրանը հասնի իր նպատակին, տարածաշրջանում միջուկային սպառազինությունների մրցավազք կարող է սկսվել: «Այլ երկրները եւս կներգրավվեն այդ մրցավազքում», - նշել է նա: