Գունագեղ տոնակատարության մասին հայտարարությամբ Փաշինյանը շեղեց ուշադրությունը. այդ օրը Ադրբեջանի համար բացվեց Հայաստանի օդային տարածքը

Մանրամասներ

ա

Գունագեղ տոնակատարության պատրաստվելու մասին հայտարարությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեղեց ուշադրությունը կարեւոր իրադարձությունից. այդ օրը Ադրբեջանի համար բացվեց Հայաստանի օդային տարածքը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ սեպտեմբերի 15-ին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Նրա խոսքով՝ գրեթե ոչ ոք դրան ուշադրություն չդարձրեց, եւ բոլորը կենտրոնացան «գունագեղ տոնակատարություն» արտահայտության վրա։

Փորձագետը նշեց, որ Փաշինյանը հաճախ է դիմում նման տեխնոլոգիայի, եւ դա առայժմ գործում է։

Նա հիշեցրեց, որ «Ազատություն» ռադիոկայանից մի քանի տարի շարունակ, երբ կառավարությունը 17 մլն դրամ էր հատկացնում «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ծրագրին, զանգահարում եւ ասում էին, որ հարկատուների փողերը ուղղվում են ռուսերեն վարվող ծրագրին եւ այլն։

Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանին կոչ արեց զբաղվել 1 մլրդ 200 մլն դրամի հարցով, որոնք հատկացվել են մասնավոր ընկերությանը Հայաստանի Անկախության օրվա առիթով գունագեղ տոնակատարություն կազմակերպելու համար։

Նա նշեց, որ նա, ով թուրքական ավտոմեքենա է բերել Հանրապետության հրապարակ, շատ անգամ հայտարարություններ է արել, եւ դրան պատասխան չի ստացել։

«Պայքարը շարունակվում է, բայց հարցն այն է, թե ինչպես է այն վարվում։ Պետք է շոշափել թույլ տեղերը եւ խփել այնտեղ։ Հունիսի 20-ը ցույց տվեց, որ գլխով պատը քանդել հնարավոր չէ։ Այդ մարդիկ ոչինչ չեն ուզում լսել։ Նրանք հայտարարում էին, որ օլիգարխներ չեն լինելու, բայց խորհրդարանում որպես «նայողներ» հիմա նստած են հենց օլիգարխները, որոնք էլ որոշում են՝ թուրքական ապրանք կգա՞ Հայաստան, թե՞ ոչ, թուրքական մեքենան կգա՞ Երեւանի գլխավոր հրապարակ, թե՞ ոչ։ Այս առնչությամբ անգամ նրանց թիմի ներսում տարաձայնություններ կան։ Հայաստանի կառավարության նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հենց այդ պատճառով հեռացավ, քանի որ, նրա կարծիքով, խախտվում էր իրենց իսկ հայտարարած սկզբունքը, որի համաձայն՝ իշխանությունում օլիգարխներ չպետք է լինեն»,- ավելացրեց քաղտեխնոլոգը։

Նա ընդգծեց, որ այն, ինչ այժմ կատարվում է, առաջին հայացքից բացատրել անհնար է, բայց եթե խորանանք, ապա կարելի է հասկանալ, որ այս ամենը դեգրադացիայի եւ անգրագիտության արդյունք է, որոնք սերմանվել են տասնամյակներ շարունակ։

«Մեղավոր ենք մենք բոլորս, եւ մենք բոլորս շարունակում ենք կատարել նույն սխալները։ Կառավարությունը ներկա իրավիճակում Հայաստանում պետք է կազմված լինի կրիզիս-մենեջերներից»,- ամփոփեց փորձագետը։