Հասկանո՞ւմ եք՝ ինչ է ստացվում, պարսիկը գալիս-ասում է՝ մենք ձեզ հավատա՞նք, թե՞ ձեր իշխանության ներկայացուցչի խոսքին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ինչո՞ւ Նախիջևանով:

Այսինքն՝ դուք մտածում եք՝ հայկական բեռնատարները Նախիջևանով կգնա՞ն Իրան: Դա աբսուրդ է: Իրանը 10 տարուց ավելի լինելով սանկցիաների տակ՝ իր համար Մեղրիի հատվածը շատ կարևոր է: Իզուր չէ, որ դոկտոր Զարիֆն իր պաշտոնավարման վերջին օրերին թե՛ Երևանում, թե՛ Իրանում շեշտեց, որ Մեղրին իրենց կարմիր գիծն է: Դա նշանակում է, որ իրենց համար կարևոր է, և հայտարարությունները, որ անուղղակի կամ ուղղակի կատարվում են Իրանի քաղաքական գործիչների կողմից, Իրանի խորհրդարանի պատգամավորների, խորհրդարանի անվտանգության հանձնաժողովի նախագահի, փոխնախագահների կողմից՝ վկայում են, որ Սյունիքը Իրանի համար բավականին կարևոր է:

Իրանի համար եթե այդ ապաշրջափակումը օգտակար լիներ, շատ վաղուց գուցե մտածեր դրա մասին և այլընտրանք ունենար՝ Ադրբեջանի հողով բեռնափոխադրում իրականացնելու: Ինչո՞ւ է շեշտում, որ իրենց համար կարևոր է Հայաստանով բեռնափոխադրումը դեպի եվրասիական երկրներ. երեկ էլ են նույնը շեշտել:

Իրանում Հայաստանի դեսպանատունը 2018թ. իշխանափոխությունից հետո ոչ մի բանով չի զբաղվում. «Փոքր գործարաններ են այցելում, նման բաներով են զբաղվում, չենք տեսել, որ մեծ պրոյեկտներով զբաղվեն, օրինակ՝ Հնդկաստանի կամ Չինաստանի առաջարկները քննարկվեն:

Նախքան 2018թ. իրադարձությունները կար համայնք-դեսպանատուն շատ սերտ հարաբերություններ, բայց դժբախտաբար, վերջին 3 տարվա մեջ այդ բաժնում էլ խնդիրներ ունեցանք:

Օրինակ՝ մենք ամեն տարի Ցեղասպանության հիշատակի օրը կազմակերպում ենք միջոցառում՝ պարսիկ հանդիսատեսի համար, շուրջ 400 հոգու ենք հրավիրում՝ քաղաքական գործիչներ, պատգամավորներ, վերլուծաբաններ, միջազգային հարաբերությունների ուսանողներ, և փորձում ենք նրանց բացատրել՝ Ցեղասպանությանը ինչ է եղել: Բացման խոսքում խոսում ենք Ցեղասպանության, պահանջատիրության, հատուցման մասին, ֆիլմեր ենք ցուցադրում, հետո պարսիկ բանախոսն է գալիս՝ մեր սրտի խոսքն է ասում, հետո Հայաստանի դեսպանը գալիս և ասում է՝ մեր արտաքին քաղաքականության մեջ պահանջատիրության օրակարգ չկա:

Հասկանո՞ւմ եք՝ ինչ է ստացվում, պարսիկը գալիս-ասում է՝ մենք ձեզ հավատա՞նք, թե՞ ձեր իշխանության ներկայացուցչի խոսքին: Ամոթալի վիճակ է ստեղծվում մեզ համար:

Ավելին՝ սկզբնաղբյուրում