Հայկ Մարությանը կքանդի՞ «Դվին» համալիրը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

«Դվին» համալիրը կամ պետք է քանդվի, կամ էլ շատ մեծ գումարներ վճարի քաղաքային բյուջե»,- այսօր Երևանի ավագանու նիստում հայտարարել է քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանի հարցին:

Խաչատրյանը հետաքրքրվել էր՝ արդյոք տուգանվե՞լ են «Դվին» համալիրի սեփականատերերը ապօրինի 2 հարկ կառուցելու համար։ 

Մարությանն ասել էր, որ, բացի ապօրինի 2 հարկից, ապօրինի մեկ այլ շինություն էլ է կառուցել կառուցապատողը։