Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը մեկնել է Թուրքիա

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և նրա տեղակալ- ՌՕՈւ հրամանատար Ռամիզ Թաիրովը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով մեկնել են Թուրքիա: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն:

Այցի շրջանակներում նախատեսվում է Հասանովի հանդիպումը Թուրքիայի ռազմական ղեկավարության հետ, ինչպես նաև մասնակցությունը Քոնիայում «Սոկոլ ԹուրԱզ – 2021» համատեղ թռիչքային մարտավարական վարժանքների շրջանակում իրականացվող միջոցառումներին: