Վարչապետի աշխատակազմը հանրային քննարկման է ներկայացրել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում անելու նախագիծ, համաձայն որի`առաջարկում է պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովել Հանրապետության նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի ընտանիքի անդամների Հայաստանում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը, ինչպես նաև ԱԺ նախագահին ապահովել առանձին բժշկով։
Գործող օրենքով հանրապետության նախագահի և վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, իսկ ԱԺ նախագահին` ոչ։
Կառավարությունն այդ որոշումն անհասկանալի է որակել և օրենքի լրացմամբ ցանկանում է փոխել այն։
0Comments