Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. Եղանակը Հայաստանում

Մանրամասներ

ա

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-ին, 17-18-ն առանձին շրջաններում կեսօրից հետո և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 17-18-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի սեպտեմբերի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան` 32.20C (1960 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան` 5.40C (1997 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան` 20.10C