Քիչ առաջ Երևանում մեքենա է պայթել. կան վիրավորներ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Դեռևս անհայտ հանգամանքներում, Բաշինջաղյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «15 կվարտալի կալցևոյի» հարևանությամբ, «Գուավա» առևտրի կենտրոնի դիմաց, Nissan Versa մակնիշի ավտոմեքենայում պայթյուն է առաջացել:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը: 

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքությունը:

Ըստ նախնական տեղեկությունների, պայթյունը առաջացել է ավտոմեքենայի գազաբալոնից, որը պարզվում է: