Ո՞ր սննդամթերքն է քայքայում մեր իմունիտետը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Ամերիկացի սննդաբանները նշել են այն մթերքները, որոնք կարող են վնաս հասցնել իմունային համակարգին: Նրանց խորհուրդները ներկայացրել է Eat This, Not That! – ը։

Նախ, փորձագետները խորհուրդ չեն տալիս ուտել շաքարավազի հավելյալ պարունակությամբ սնունդ, օրինակ՝ չափազանց քաղցր թխվածքաբլիթներ: «Շաքարավազի և պարզ ածխաջրերի չափազանց մեծ սպառումը կարող է թուլացնել իմունային բջիջների գործառույթները և վտանգել ձեր իմունիտետը», – ասում է սննդաբան Լինդսի Դեսոտոն:

Ալկոհոլի չափից ավելի օգտագործումը ևս հանգեցնում է իմունային համակարգի թուլացման: Դեսոտոն վստահեցնում է, որ օրական մեկ- երկու բաժակից ավելի գինի խմելով՝ մարդը քայքայում է իմունային համակարգը: Ալկոհոլի անվերահսկելի օգտագործումը կարող է բարդությունների հանգեցնել ցանկացած հիվանդության դեպքում:

Սննդաբանները խորհուրդ չեն տալիս տարվել չիպսերով և այլ պատրաստի խորտիկներով: Այս մթերքները հարուստ են աղով, ճարպով և շաքարով: «Այս նյութերը նպաստում են սրտի, երիկամների հիվանդության զարգացմանը, քրոնիկ բորբոքումների առաջացմանը և ընդհանրապես իմունային համակարգի թուլացմանը», – ասում է փորձագետ Լեոնիլա Կամպոսը:

Սննդին աղ ավելացնելիս նույնպես արժե զգույշ լինել, քանի որ նատրիումը նպաստում է արյան ճնշման բարձրացմանը և օրգանիզմում հեղուկի կուտակմանը: «Հեղուկի պահպանումը ստիպում է երիկամներին արագորեն արտազատել ավելցուկային նատրիումը: Այդ պահերին օրգանիզմի՝ վարակների դեմ պայքարի ունակությունը նվազում է», – ասում է մասնագետը:

Բացի այդ, սննդաբանները պնդում են, որ օրվա ընթացքում բավականաչափ չուտելը բացասաբար է անդրադառնում իմունային համակարգի վրա: «Մարդիկ, որոնք միտումնավոր սահմանափակում են իրենց սննդակարգը, անկանոն սնվում կամ ունենում են ուտելու խանգարումներ, լուրջ վնաս են հասցնում իրենց իմունային համակարգին», – բացատրել է սննդաբան Ռոքսանա Էհսանին: