Երիտասարդ բռնցքամարտիկները հավաք են անցկացնում Ծաղկաձորում՝ նախապատրաստվելով ԵԱ-ին

Մանրամասներ

1

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի և մարզիչներ Հարություն Նազարյանի, Իսրայել Հակոբկոխյանի գլխավորությամբ մեծաքանակ թիմով` 28 մարզիկով ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում։

Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը։

Մեր ընտրանին նախապատրաստվում է Մոնտենեգրոյում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։

Այս հավաքից հետո երիտասարդ բռնցքամարտիկները մեկ նախապատրաստական փուլ էլ կանցնեն Օլիմպավանում։

ArmSport.am