Տեսախցիկն արձանագրել է Զոլաքար գյուղում ողբերգական ավտովթարի պահը. 25–ամյա վարորդի մայրը մահացել էր. VIDEO

Մանրամասներ

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի տեսանյութը, որը արձանագրվել է տեսախցիկի  կողմից:

Վթարի հետևանքով 25 –ամյա վարորդի մայրը մահացել էր:

Սեպտեմբերի 10-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Գեղաքունիքի մարզում։ Ժամը 07։55-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ էր ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել կնոջ դի։

Տեղում ոստիկանները պարզել էին, որ մահացածը բնակվում է Երևան քաղաքում, սակայն հաշվառված է Զոլաքար գյուղում։ Նա 43-ամյա Մարգարիտա Տոնեյանն էր։