Չավուշօղլուն խորհուրդներ է տվել Հայաստանին

Մանրամասներ

1

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն կրկին անդրադարձել է Ղարաբաղյան հարցին եւ խորհուրդներ տվել Հայաստանին։

Նա մասնավորապես ասել է, որ «Արդբեջանը սպասել է երեսուն տարի, երեսուն տարի բանակցություններ վարել իր հողերը ազատագրելու համար, սակայն ավաղ, դրանք եղել են անարդյունք եւ Ադրբեջանը ազատագրել է իր հողերը ուժով 44 օրում» եւ «այս ամենից Հայաստանը պետք է եզրակացություններ անի»։

Նա նաեւ ասել է, որ հիմա «դրական ազդակներ կան թե Թուրքիայի կողմից, թե Հայաստանի կողմից։ Սակայն դրանք լոկ խոսքեր չպետք է մնան։ Հայաստանը պետք է հասկանա, որ հարեւանների տարածքներն օկուպացնելով ոչնչի չի հասնի»։