Աչաջուր և Այգեհովիտ գյուղերի 4 բնակիչ բերման է ենթարկվել որսագողության համար․ Վիդեո

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Սեպտեմբերի 7-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, ապօրինի որս կատարելու կասկածանքով, «ՈւԱԶ» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել չորս տղամարդու, որոնցից երեքը՝ Աչաջուր, չորրորդը Այգեհովիտ գյուղի բնակիչներ էին։ Այս մասին հայտնում է Ոստիկանությունը:

Մեքենայի զննությամբ հայտնաբերվել է երկփողանի երկու «Իժ» և մեկփողանի երեք «ՄՌ» տիպի որսորդական հրացաններ ու կենդանու միս։

Բերման ենթարկված տղամարդկանցից Աչաջուր գյուղի 46-ամյա բնակիչը հայտնել է, որ հայտնաբերվածը եղնիկի միս է. ինքը նույն օրը եղնիկ էր ապօրինի որսացել իրենց գյուղի սարամասում:

Միսն ու ողորկափող հրացանները առգրավվել են:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն և մասնագիտական ստուգում:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: