Առուշ Առուշանյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժեց գրավի միջնորդությունը

Մանրամասներ

1

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Գնել Գասպարյանի, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, մերժեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին գրավի դիմաց կալանքից ազատելու միջնորդությունը։

«Սպասելի որոշում չէր, քանի որ Առուշանյանը չի կարող գտնվել կալանքի տակ, որովհետև նրան կալանքի տակ պահելու որևէ հիմք չկա, իսկ սպասելի էր այնքանով, որ մեր դատական համակարգը ներկա պահին գտնվում է խայտառակ վիճակում։ Այս որոշումը, բնականաբար,հնարավորինս արագ բողոքարկելու ենք, ժամանակ չենք կորցնելու»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Էրիկ Ալեքսյանի կարծիքով՝ Առուշանյանին կալանքի տակ պահելով խախտվում է նաև նրա ընտրելու և ընտրվելու իրավունքը, քանի որ Առուշանյանը առաջադրվել է ՏԻՄ ընտրություններին։

«Մենք գործ ունենք երկու հանրային շահի հետ՝ քննության շահը և մարդու սահմանադրական իրավունքի իրացումը։ Դնենք այս երկուսը նժարի վրա։ Հիմա ինչու նախապատվությունը տվեցին քննության շահին, ես չգիտեմ։ Խախտվում է Առուշանյանի ընտրելու և ընտրվելու իրավունքը, և այս ամենի համար կարող ենք շնորհակալություն հայտնել մեր դատական իշխանությանը։  Բնականաբար, պետությունը նման պարագայում ոչ հավասար ընտրական պայմաններ է ապահովում Առուշ Առուշանյանի համար, բայց, միևնույն է, նա մասնակցելու է ընտրություններին։, բայց նմա պետությունն անհավասրա պայմաններ է ստեղծում և նման պարագայում»,- հավելեց Էրիկ Ալեքսանյանը։