Եվս 7 սփյուռքահայ մասնագետներ աշխատանքի անցան կառավարությունում

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Եվս 7 սփյուռքահայ մասնագետ աշխատանքի է անցել ՀՀ կառավարությունում: Այս մասին տեղեկացնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։

Նրանք Հայաստան են ժամանել ՀՀ պետական համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրով և հարցազրույցների արդյունքում ընտրել իրենց նոր աշխատավայրերը: Հանձնակատարի գրասենյակի «իԳործ» թիմը նրանց ուղեկցել է գերատեսչություններ:

Լիբանանից Գասիա Սամուելյանը և Ռուսաստանից Ռուզաննա Գրիգորյանը կաշխատեն նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնում:

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակում իր մեկամյա աշխատանքը կսկսի ռուսաստանահայ Մարիամ Մնացականյանը:

Լիբանանահայ Զեփյուր Չահրոզյանը դարձել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցը: Շվեյցարիայից Լիլիթ Հարությունյանը և Բելգիայից Նունե Հարությունյանը կաշխատեն Երևանի քաղաքապետարանում: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունում իր կարիերան կշարունակի Մարիա Հակոբյանը՝ Շվեդիայից: