Դաղստանում երկու գրոհայինի են չեզոքացրել. VIDEO

Մանրամասներ

Ուժայինները հատուկ գործողություններ են իրականացրել ՌԴ կազմում ընդգրկված Դաղստանի Հանրապետության Բույնակսկի շրջանում, որի ընթացքում երկու զինված տղամարդու են ոչնչացրել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ազգային հակաահաբեկչական հանձնաժողովն:

Հանձնաժողովը նաև տեսանյութ է հրապարակել գրոհայինների դեմ իրականացված հատուկ գործողություներից: Ներկայացված կադրերում երևում է, թե ինչպես են ուժայինները գիշերը դուրս գալիս այն վայր, որտեղ թաքնվել էին զինված խմբերը: Փոխհրաձգությունից հետո այնտեղ փամփուշտներ և նռնակներ են հայտնաբերվել:

Գրոհայիններին հայտնաբերել են լեռնային զանգվածում: Նրանց առաջարկել են հանձնվել, սակայն վերջիններս կրակ են բացել և շուտով չեզոքացվել

են: