Մեսի․ Շատ էի երազել այս օրվա մասին․ Ֆոտո

Մանրամասներ

1

Արգենտինայի հավաքականի եւ ֆրանսիական ՊՍԺ-ի 34-ամյա հարձակվող Լիոնել Մեսին մեկնաբանել է իր ռեկորդը գոլերի քանակով Հարավային Ամերիկայի հավաքականների համար, նաեւ Ամերիկայի գավաթն առաջին անգամ նվաճելը՝ դիմելով երկրպագուներին։

«Ես շատ էի երազել այս օրվա մասին, եւ փառք Աստծո՝ այդ օրը եկավ։ Բառերը չեն հերիքի, որպեսզի շնորհակալություն հայտնեմ ձեզ սիրո եւ աջակցության համար։ Հրաշալի գիշեր էր, շատ երջանիկ եմ։ Անմոռանալի է»,- Ինստագրամում գրել է Մեսին։

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի խաղում (3։0) Բոլիվիային երեք գոլ խփելու շնորհիվ Մեսին հավաքականում գոլերի քանակը հասցրեց 79-ի (153 խաղում) եւ գերազանցեց աշխարհի եռակի չեմպիոն Պելեի ռեկորդը, որը Բրազիլիայի հավաքականում խփել է 77 գոլ (91 խաղում)։ Բուենոս Այրեսում Բոլիվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակից հետո Արգենտինայի հավաքականը երկրպագուներին է ներկայացրել է նաեւ հունիսին Ռիոյում Բրազիլիայում նվաճած Ամերիկայի գավաթը։