Հրաձգություն է տեղի ունեցել. առնվազն 6 մարդ հոսպիտալացվել է

Մանրամասներ

1

Հրաձգություն է տեղի ունեցել ԱՄՆ Իլինոյս նահանգի Սենթ Լուիս քաղաքում, ինչի հետևանքով առնվազն 6 մարդ է հոսպիտալացվել:

Ինչպես հաղորդում է տեղի Stltoday.com պարբերականը, հինգշաբթի երեկոյան ոստիկանություն հաղորդում է ստացվել քաղաքացիներից, որ մինչև 12 մարդ կարող են վիրավոր լինել: Ներկա պահին հաստատվել է միայն վեցի վիրավորվելու մասին լուրը: Նրանց բուժօգնություն է ցուցաբերվում:

Ինչպես աղբյուրը նշում է, նույն պահին քաղաքում գնացքի և ավտոբուսի բախում է տեղի ունեցել, թեև դեռ պարզ չէ՝ արդյոք այդ միջադեպը կապ ունի հրաձգության հետ, թե ոչ: