Սկսվել է քննադատությունների շքերթ՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին՝ ի դեմս իր թիմի մի շարք անդամների

Սա նշանակում է` էյֆորիայի վտանգավոր փուլը մոտենում է ավարտին ու երկիրը վերադառնում է բնականոն ուղի

Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նույնիսկ Վատիկանի բնակիչների մեծածամասնությունը դժվար թե Հռոմի Պապին իսկապես սիրում է, իշխանություններին սիրելը քիչ հավանական բան է, քանզի իշխանությունը հարկ է հավաքում, երկրի անվտանգությունն է ապահովում, տեղն եկած ժամանակ կոշտ միջոցներ է գործադրում, ինչը հանգեցնում է քննադատության ու դժգոհությունների։

Հայաստանում, իմ կարծիքով նորմալ է, ես կասեի` լավ է, որ սկսվել է քննադատությունների շքերթ՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին ի դեմս իր թիմի մի շարք անդամների, սա նշանակում է` էյֆորիայի վտանգավոր փուլը մոտենում է ավարտին ու երկիրը վերադառնում է բնականոն ուղի։ Վարչապետի թիմն այս փուլում պետք է հնարավորինս աշխատի արդյունքի վրա, խոսքս շոշափելի արդյունքների մասին է՝ սկսած տարրական քայլերից, մինչև իսկ աշխատավարձների թեկուզ 10 տոկոս բարձրացում, պրոֆեսիոնալ կադրերի ներգրավում, անկախ կուսակցական պատկանելությունից և այլն։ Իսկ ամենլավ արդյունքը կլինի այն, որ մի 3-4 տարի հետո արձանագրենք սոցցանցերից օգտվողների թվի նվազում։ Հասկացողները կհասկանան»: