ՌԴ կառավարության կայքից հեռացվել է «Գնումներ» բաժնում օգտագործված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» եզրույթը

Մանրամասներ

1

Ադրբեջանի բարձրացրած հիստերիայից հետո՝ սեպտեմբերի 3-ին ՌԴ կառավարության միասնական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքի «Գնումներ» բաժնում օգտագործված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» եզրույթը հեռացվել է կայքից:

Այժմ, գտնվելու վայրը նշվում է պարզապես «Ռուսաստանի Դաշնությունից դուրս», իսկ ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների առաքման վայրը` « Ադրբեջանի Հանրապետություն »:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն այս առիթով բողոքի նոտա էր հղել ՌԴ ԱԳՆ: