Եվրամիությունը Հայաստանը հեռացրել է ոչ պարտադիր ճանապարհորդության համար թույլատրված պետությունների ցանկից

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Եվրամիությունը Հայաստանը, Ադրբեջանը և 4 այլ պետություն բացառել է այն երկրների և տարածքների ցանկից, որտեղ ոչ պարտադիր ճանապարհորդությունը թույլատրվում է COVID-19 համավարակի համատեքստում: Այս մասին ասված է ԵՄ խորհրդի հինգշաբթի տարածած հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը:

«Խորհուրդը թարմացրել է այն երկրների և տարածքների ցանկը, որոնց համար ժամանակավորապես պետք է հանվեն ոչ պարտադիր ճանապարհորդական սահմանափակումները: Մասնավորապես, Հայաստանը, Ադրբեջանը, Ալբանիան, Սերբիան, Բրունեյը և Ճապոնիան դուրս են մնում այս ցուցակից», - ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՀՀ Առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ COVID-19-ի տարածման և դեպքերի կտրուկ աճով պայմանավորված` Հայաստանը կրկին հայտնվել է Եվրամիության չափանիշներով համաճարակային վտանգավոր` «կարմիր» գոտում:

Հիշեցնենք, որ դեռ ամռան սկզբին Հայաստանը «կարմիր» գոտուց շարժվում էր դեպի «կանաչ», սակայն ընդամենը մեկ ամսում նոր՝ «Դելտա» շտամի արագ տարածման հետևանքով Հայաստանը համաճարակաբանական տեսանկյունից կրկին համարվում է ոչ ապահով երկիր: