«Կանացիությունն ինձ համար առաջին հերթին բարությունն է». VARDA. ՖՈՏՈ

ՖՈՏՈ

1

Պարուհի VARDA-ն նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում խոսել է կանացիության մասին։ Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում պարուհին սեւ տաբատ է կրում, սպիտակ շապիկ։

Նա արձակել է մազերն ու նվազագույն շպարով է։ Վարդայի ձեռքին ծաղիկներ են, նա սեւ պայուսակ է ընտրել։

«Կանացիությունն ինձ համար առաջին հերթին բարությունն է։ Ի դեպ, հենց այդ հատկանիշն են տղամարդիկ կանանց մեջ գլխավորներից մեկը համարում։ Թոփ հինգ հատկանիշ՝ ըստ իմ հարցումների՝ բարություն, կենսախնդություն, գեղեցկություն, սեքսուլություն, նվիրվածություն․․․ Բացի այդ՝ ես կանացիությունը կբնութագրեի որպես դանդաղելու կարողություն․ չէ որ երբեմն մեր առաջ դուռ չեն բացում միայն այն պատճառով, որ մենք շտապում ենք ինքներս անել դա։ Ահա թե ինչու են բարձրակրունկները մեզ առավել կանացի դարձնում․ ամենն այն պատճառով, որ դրանցով դժվար է վազել»,- գրել է նա։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում պարուհին ջինսե տաբատ էր կրում, սպիտակ տոպ, որոնք համադրել էր մուգ գույնի պիջակի հետ։ Վարդան արձակել էր մազերն ու բնական շպարով էր։ Նա բարձրակրունկներ էր ընտրել, ոճային պայուսակ։ «Ամուսնու հետ զբոսանքը լավ լուսանկար է երաշխավորում»,- մեկնաբանություններում գրել էր նա։

1

1

1

1

1