Հին կոնֆլիկտները բռնկվում են. Գլոբալ անվտանգությունը լուրջ փորձությունների է ենթարկվում. Պուտին

Մանրամասներ

ա

Գլոբալ անվտանգությունը լուրջ փորձությունների է ենթարկվում, բռնկվում են հին կոնֆլիկտները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Նկատելիորեն դեգրադացվել է ռազմավարական կայունության համակարգը։ Ոչ միայն չեն դադարում, այլ նաեւ նոր թափով բռնկվում են հին տարածաշրջանային կոնֆլիկտները»,-ասել է նա ԲՐԻՔՍ-ի գագաթաժողովի ընթացքում, որն անցկացվել է տեսահամաժողովի ռեժիմով։

«ԲՐԻՔՍ-ի երկրների սերտ համագործակցությունը պահանջված է՝ հաշվի առնելով աշխարհի դրությունը։ ՄԻավորման հեղինակությունն աճում է, եւ միջազգային գործերում դրա դերը մեծանում է, դա ակնհայտ է»,-հավելել է Պուտինը։