Պոռնո սկանդալ Ադրբեջանում․ խարդախների ծուղակում է հայտնվել նույնիսկ մուլլան

Մանրամասներ

ա

Պոռնո սկանդալ Ադրբեջանում․ խարդախների ծուղակում է հայտնվել նույնիսկ մուլլան, ծուղակում են հայտնվել տասնյակ մարդիկ։

Ինչպես հայտնում է haqqin.az-ը, նախօրեին Բինագադինի շրջանային կազմակերպության ղեկավար Ռամիզ Գեյուշովը բացառվել է «Ենի Ադրբեջան» կուսակցության կազմից։ Նրա բացառման պատճառ են դարձել ինտիմ վիդեոկադրերը։ 67-ամյա Գեյուշովը վիդեոչաթով խոսել է մերկ աղջկա հետ եւ ձեռնաշարժությամբ զբաղվել։ Թե ինչպես են ինտիմ կադրերը հայտնվել համացանցում, հայտնի չէ։

ԶԼՄ-ները գրում են, որ սոցցանցերում խարդախները մեսենջերի միջոցով զանգում են տարբեր տղամարդկանց։ Մնում է միայն պատասխանել զանգին, եւ մերկ աղջիկ է հայտնվում կադրում, որ առաջարկում է վիրտուալ սեքսով զբաղվել։ Իրականում զանգող աղջիկն իրական մարդ չէ, այլ հատուկ ծրագիր, որը ցույց է տալիս կնոջ մերկ մարմին։

Փորձագետները նշում են, որ այդ խարդախության զոհերը շատերն են։ Նրանց ծուղակում է հայտնվել նույնիսկ Նախիջեւանի կրոնական գործիչներից մեկը։ Այժմ նա ամոթից չի կարողանում դուրս գալ տնից։

Հատկանշական է, որ մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանի նախագահի քաղաքական հարցերով նախկին օգնական Ալի Հասանովը հայտարարել է, որ շանտաժի է ենթարկվել։ Նա պնդել է, որ իրեն շանտաժի են ենթարկում զուգարանում արված վիդեոկադրերով, որոնք մոնտաժել են եւ էրոտիկ վիդեո սարքել։ Բացառված չէ, որ նա եւս այդ ցանցի զոհն է։