Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը հրաժարական է տվել

Մանրամասներ

ա

Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանն այսօր՝  սեպտեմբերի 9–ին, աշխատանքից ազատման դիմում է գրել։  Տեղեկությունը news-ի հետ զրույցում հաստատել է  Թեւոնյանի՝ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի գծով օգնական Քրիստինե Պողոսյանը։

«Թե ինչով է պայմանավորված նրա որոշումն՝ ասել չեմ կարող, եթե անհրաժեշտություն լինի պարոն Թեւոնյանն անձամբ հայտարարությամբ հանդես կգա»,– ասաց Պողոսյանը։